Jump to content

Սիմոնե Սիմոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնե Սիմոնս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունSimone Johanna Maria Simons
Ծնվել էհունվարի 17, 1985(1985-01-17)[1][2] (39 տարեկան)
Hoensbroek, Հեյրլեն, Լիմբուրխ, Նիդերլանդներ
ԵրկիրՆիդեռլանդներ
Ժանրերսիմֆոնիկ մետալ
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Լեյբլ

Nuclear Blast

Transmission Records
ԱնդամակցությունEpica
ԱմուսինOliver Palotai?
Կայքsimonesimons.com
 Simone Simons Վիքիպահեստում

Սիմոնե Սիմոնս (հոլ.՝ Simone Johanna Maria Simons, հունվարի 17, 1985), հոլանդացի երգչուհի (մեցցո սոպրանո), Epica սիմֆո մետալ խմբի մեներգչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհին ծնվել է 1985 թվականի հունվարի 17-ին, Հերլեն քաղաքում, Նիդեռլանդներ։ 1995 թվականից սկսել է նվագել ֆլեյտայի և դաշնամուրի վրա։ Մեկ տարի հետո սկսել է երգով զբաղվել (ջազ և փոփ

15 տարեկանում Սիմոնեն լսեց Nightwish խմբի Oceanborn ալբոմը, և նրան հիացրեց Թարի Թուրունենի հզոր օպերային ձայնը, և նա սկսեց դասական երաժշտության դասեր վերցնել։ 2002 թվականին մի քանի ամիս նա երգում է երգչախմբում, որից հետո նա մտավ Epica սիմֆոնիկ մետալ խումբ։ Խմբում նրան անվանեցին Sahara Dust, ունեցավ մի քանի համերգներ նորվեգացի երգչուհի Հելեն Միհաելսենի հետ։ Նրա ձայնը և արտաքին վառ կերպարանքը (այդ ժամանակ նա կիթառ էր նվագում և ստեղծել էր խումբ Մարք Յանսենի հետ) նրան միանգամից դարձրեց խմբի դեմք։ Այդ խումբը կատարում էր եվրոպական մետալ ոճի երգեր։ Սիմոնեն խմբի որոշ երգերի հեղինակն է։

2005 թվականին Սիմոնեն, որպես հյուր երգչուհի մասնակցել է խմբի Kamelot ալբոմի ձայնագրությանը։

Սիմոնեն չի ավարտել երաժշտական որևէ լուրջ հաստատություն։ Մի հարցազրույցի ժամանակ նա ասել է․

Իմ միակ մեծ ուսուցիչը Epica-ն է։ Ես կարծում են, որ հինգ տարվա դասական երաժշտության ուսումնասիրությունը ինձ համար շատ ձանձրալի կլիներ[3]։
- Սիմոնե Սիմնոնս

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնեն ամուսնացած է երաժիշտ Օլիվեր Փալոթայի հետ (ծնված 1978 թվականին)։ Զույգն ունի մեկ որդի, Վինդեն Փալոթայը (ծնված 12․10․2013)։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Phantom Agony (2003)
  • We Will Take You With Us (2004)
  • Consign to Oblivion (2005)
  • The Score – An Epic Journey (2005)
  • The Road to Paradiso (2006)
  • The Divine Conspiracy (2007)
  • Design Your Universe (2009)
  • The Classical Conspiracy (2009)
  • Requiem for the Indifferent (2012)
  • The Quantum Enigma (2014)
  • The Holographic Principle (2016)

Համագործակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Aina - Days of Rising Doom ալբոմում (2003)
  • Kamelot - The Black Halo ալբոմ, «The Haunting (Somewhere in Time)» երգում. (2005)
  • Kamelot - Ghost Opera ալբոմ «Blücher» և «Season’s End» երգերում (2007)
  • Kamelot - One Cold Winter’s Night ալբոմ - live-CD, «The Haunting (Somewhere in Time)» երգում, մասնակցել է համերգին
  • Primal Fear - New Religion ալբոմ, «Everytime It Rains» երգում (2007)
  • Ayreon - 01011001 ալբոմ, «Web of Lies» երգում (2008)
  • Xystus & US Concert - Equilibrio ալբոմ, «Act 1 - My Song of Creation», «Act 1 The Balance Crumbles», «Act 2 - Destiny Unveiled» и «Act 2 - God of Symmetry» երգերում 2008/2009)
  • Sons of Seasons - Gods of Vermin ալբոմ, «Fallen Family», «Fall Of Byzanz» և «Wintersmith» երգեչում (2009)
  • Kamelot - Poetry For The Poisoned ալբոմ, «House On A Hill» և «Poetry For The Poisoned» երգերում (2009)

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սիրելի երգիչներ։ Lacuna Coil, Muse, R.E.M., Nightwish, Kamelot, Moonspell, Rammstein, Within Temptation, Mozart, Lacrimosa, Leaves’ Eyes, System of a Down, Dargaard, Անաստեյշա, Apocalyptica, Մոբի, Բյորք, Tiamat, Dimmu Borgir, Faith No More, Samael
  • Սիրելի երաժիշտներ։ Tori Amos, Roy Khan, Անդրեա Բոչելլի, Լիզա Ջերարդ, Օֆրա Հզա, Մայքլ Սթայփ, Անաստեյշա, Բյորք
  • Սիրելի ալբոմներ։ Muse - Absolution, Kamelot - The Black Halo, Moonspell - Irreligious, System of a Down - Toxicity, Բյորք - Homogenic, Anathema - Judgement, Nightwish - Oceanborn, Մոբի - Play, Rammstein - Reise, Reise, Leaves’ Eyes - Lovelorn, все альбомы Lacuna Coil[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Discogs — 2000.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Интервью с Симоной Симонс». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Simone Simons» (անգլերեն). epica.nl. 2006 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնե Սիմոնս» հոդվածին։